«Վերջին տարիներին աճում է հետաքրքրվողների թիվը». այսօր հայ լեռնագնացների օրն է
![]() 485 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 12:40 «Վերջին տարիներին աճում է լեռնագնացությամբ հետաքրքրվողների թիվը. հատկապես 2010 թվականից հետո մեծ աշխուժություն կա»,- նշում է լեռնագնաց, ճանապարհորդ, «Արևի» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը և հավելում, որ պաշտոնապես օր ունենալը ևս մեկ քայլ է՝ հետաքրքրությունն ավելացնելու: 2013 թվականից Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ը պաշտոնապես նշվում է՝ որպես հայոց լեռների և հայ լեռնագնացների օր: «Այսօր խմբերն են շատացել, սեմինարներ են անցկացվում, լրատվամիջոցներն են շատ խոսում, կամ միգուցե ֆեդերացիայի ստեղծումն է պատճառը»,- ասում է նա՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում: Գասպարյանը հստակ չգիտի՝ քանի՞ լեռնագնաց կա Հայաստանում, չի կարող պատասխանել՝ ով է լեռնագնաց, ով՝ ոչ: Մեր զրուցակիցը նաև խմբեր է տանում դեպի Արարատի գագաթ: Նրա խոսքով՝ բարձրացողների մեծ մասը հայեր են: «Ճիշտ է՝ հիմնականում հայեր են բարձրանում, սակայն օտարերկրացիները ևս գալիս են»: Հոկտեմբերի 9-ը պատահական ընտրված չէ: 1829 թվականի հենց այս օրը Խաչատուր Աբովյանը բնախույզ-աշխարհագրագետ Պարրոտի և 4 ուղեկցորդների հետ ոտք դրեց Արարատի գագաթին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
