ԱԺ-ն նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու. ԸՕ-ի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով
![]() 511 Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 13:10 Այսօր կառավարությունում ԸՕ բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու։ «ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6%։ Փոփոխություններ են սպասվում նաև զինծառայողների համար: Այսպիսով, նրանք կունենան ավելի շատ հնարավորություններ՝ նախընտրական ծրագրերին ծանոթանալու համար, մասնավորապես, հեռուստաբանավեճերը դիտելու առումով, որպեսզի ավելի ճիշտ որոշում կայացնեն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը: Վերջինն ընդգծեց, որ նախատեսված է քրեական պատասխանատվություն ընտրական հանցագործությունների համար։ «Ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա՝ նախկին 5-ի փոխարեն»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ԸՕ-ի բարեփոխումների նախագծի անգլերեն տարբերակն ուրբաթ օրն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։ Դ. Իոաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
