Մահացել է Միայնակ գայլը՝ Արայիկ Խանդոյանը
![]() 1081 Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 01:30 «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը»: Արայկ Խանդոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում 1971-ի ապրիլի 19-ին: Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք է հայթայթել հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվել է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցրել և այլևս չի վերադարձել։ Այստեղից մեկնել է Արցախ և միացել հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակել է ՀՀ ԶՈՒ-ում։ Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։ Նա 47 տարեկան էր: Մահվան պատճառն, ըստ նախնական տեղեկությունների, դարձել է սրտի կաթվածը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
