«Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք». Արայիկ Խանդոյան
![]() 2021 Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 14:40 Արցախյան ազատամարտի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է 1922 թվականի մայիսի 18-ին: Այդ օրը Արայիկ Խանդոյանի երջանկության օրն էր: Նա և իր ընկերները ճեղքել էին Լաչինի միջանցքը և ցամաքային կապ հաստատել Հայաստանի և Արցախի միջև: «Միայնակ գայլ» անվանվամբ Արայիկ Խանդոյանին ընկերներն են կնքել. ամենադժվար առաջադրանքներին միայնակ էր գնում: «Ինչքան թեժ տեղեր կար, այնտեղ էր»,- պատմում են ընկերները: Միայնակ գայլը 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք ու զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով: 1989-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թվականին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում. մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին: 1994 թվականին՝ հրադադարից հետո, իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում:
«Արցախն իմ ամեն ինչն է, Արցախն իմ էությունն է, Արցախով ապրում և շնչում եմ»: Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է: Ծնողները Հենդո և Ռիմա Խանդոյաններն են: 4 եղբայրներից 3-ն իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանն ու Արցախյան պատերազմին: Պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ պարգևներով, սական 2015 թվականի մարտի 11-ին, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է դրանցից: Իր քաղաքական ակտիվ դիրքորոշման համար նա բազմիցս է ենթարկվել հետապնդումների, այդ թվում ձերբակալման: 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը և կալանավորվել 2016 թվականի հուլիսի 31-ին: Խափանման միջոցը փոխվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց: Մահացավ հոկտեմբերի 9-ի կեսգիշերին՝ սրտի կաթվածից: Արկադի Տեր-Թադևոսյանը գրառում է կատարել հերոսի մասին՝ ֆեսբուքյան իր էջում տեղադրելով մի լուսանկար և տեսանյութ՝ հետևյալ մակագրությամբ. «Նա անմահացավ», «Մեր Արայիկ Խանդոյանի հաղթական ժպիտը»: «Հերոսի ամենամեծ երջանկությունը՝ իր ազգին հաղթանակած տեսնել է»: «Ինձանից հարուստ մարդ ես չգիտեմ, կան, բայց շատ քիչ, 5 երեխա ունեմ»,- ասում էր հերոսը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30




