Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են. «Կոմերսանտ»

«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայելու է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի՝ 2017-ին Մորդովյան ՔԿՀ-ում մահվան հանգամանքները: Նշվում է, որ ժամանակին նրա հարազատներին թույլ չեն տվել քրեական գործ հարուցել, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասավ դրա չեղարկմանը: Այժմ փաստաբանները հուսով են, որ հետաքննությունը կպարզի Հայրապետյանի թունավորման հանգամանքները, որի մասին իր եղբորը տեղեկացրել են գործարարի մահվան նախօրեին: Այսպիսով, Լևոն Հայրապետյանի հարազատները կասկածներ ունեն, որ Հայրապետյանին թունավորել ու սպանել են:
«Մահացածի եղբայրը չէր շտապում հայտնել սպանության մասին: Սկզբում նա նամակ գրեց գաղութին՝ փորձելով պարզել մահվան իրական պատճառը, սակայն ստացվեցին միայն պաշտոնական պատասխաններ»,- ասել է փաստաբանը: Լևոն Հայրապետյանի եղբայրը մայիսին դիմել է Մորդովիայի Հանրապետության քննչական բաժին՝ պահանջելով, որ Լևոն Հայրապետյանի մահվան գործով քրեական գործ հարուցվի, ինչը 2018թ. հունիսին մերժվել է:
Այն ժամանակ հարազատները դիմել են փաստաբան Կարեն Ներսեսյանին, որպեսզի վերջինը բողոքարկի դատախազությանը: Բացի Լևոն Հայրապետյանի եղբոր գրավոր բողոքից, որը հաստատել է թունավորման մասին Հայրապետյանի խոսքը, փաստաբանը, գործարարի հարազատների հետ իրողությունը վերլուծելուց հետո, եկել է եզրահանգման, որ հնարավոր է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շահագրգռված լինել դատապարտյալի մահվան մեջ: «Կոմերսանտ»-ը նշում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել էր:
Հիշեցնենք՝ հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը՝ Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները:
Ըստ փաստաբանի, դատապարտյալը հայտարարել էր, որ երկար չի ապրի և խնդրել էր հուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության:

Բագրատ Սրբազանը Մայր Տաճարում պատարագի է մասնակցում (տեսանյութ)
2012:06
«21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված». Ոսկան Սարգսյան
3812:00
«Պետք է պարզել, թե ինչո՞ւ նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները». Նաիրի Հոխիկյան
5311:24
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում կան զոհեր ևև վիրավորներ (տեսանյութ)
17910:51
Հաքերները կոտրել են Բրազիլիայի հանրային ազդանշանային համակարգը
8110:05
«ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար». Արման Մելիքյան
6009:48
«Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո». Էդմոն Մարուքյան
6709:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6008:24