«Կապիտուլյացիան շարունակվելու է խաղաղության անվան տակ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Երևանը խոսում է խաղաղության դարաշրջանից, ադրբեջանցի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հայտարարություններ են անում «Արևմտյան Ադրբեջանի» մասին, խոսում են «վերադարձի իրավունքից» և Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջներ պարունակող օրակարգից։ Ի թիվս այլոց վերջին նմանատիպ հայտարարություն արել է Ադրբեջանի միլիմեջլիսի փոխխոսնակը: Հետաքրքրական է նաև այն, որ հենց
ընտրություններից հետո Հայաստան էր ժամանել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Որքան էլ մեկնաբանությունները տարբեր էին խաղաղության ֆոն ստեղծելու համար, միևնույնն է այդ այցից հետո Բաքվի հռետորաբանության մեջ ոչ թե որևէ փոփոխություն չեղավ, այլ ընդհակառակը՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեման շարունակեց ակտիվորեն շրջանառվել պետական ու պաշտոնական մակարդակներով:
Իսկ ինչ է հնչում հայկական կողմից՝ մեկը հայտարարում է, որ Բաքվից հրավեր ստանալու դեպքում պատրաստ է մեկնել Բաքու, մյուսը պնդում է, թե ադրբեջանցիների վերաբնակեցման հարց ընդհանրապես գոյություն չունի։ Ու սա համարվում է խաղաղության օրակա՞րգ...
Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի դերում, իսկ ադրբեջանական կողմը չի հրաժարվում իր տարածքային հավակնություններից կապիտուլյացիան շարունակվելու է խաղաղության անվան տակ»:

«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
1602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7400:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
7700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
70Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
89Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
72Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
94Երեկ, 20:42