«Թույլ ենք տվել այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հայկական Որտվատ քաղաքում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ արդիականացված և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով այդ կոլխոզից անդին չէին անցել։ Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։
Հայաստանի Արարատի մարզի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու նույնքան արհեստածին «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը, իբր, թյուրքացնելով, դարձել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում էր» Հայաստանից ապահովել «վերադարձը»:
Սա է սրանց մակարդակը, և մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հինավուրց հայկական Որտվատ քաղաքում, որը բարբարոսներն աղավաղելով անվանում են «Օրդուբադ»։
Կից՝ «Մշակ» թերթի՝ 20-րդ դարասկզբի մի էջ է, որտեղ երևում է, որ նույնիսկ այդ ժամանակ հայերենով գրում էին հենց Որտվատ (դասական ուղղագրությամբ՝ Որտուատ)»։


«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
1602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7400:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
7700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
70Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
89Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
72Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
94Երեկ, 20:42