«ԵՄ էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեծ հաղթանակ․
ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ
Այսօր ես խոսելու մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ։ 2000-ականների սկզբից Արևելյան Եվրոպան դարձավ մի մեծ փորձադաշտ։ Դարձավ կեղծ արևմտամետների և նեոլիբերալ տանդեմների հարձակման թիրախ, որտեղ ստեղծվեցին դատարկ, առանց ազգային հենասյան կառավարություններ։ Եվ այդ հարձակումը, որը նախապատրաստվում էր վաղուց, շատ չանցած հասավ նաև մեր դռանը։ Հերթը Հայաստանինն էր։ Նրանք մեր երկրում գործեցին քայլ առ քայլ, համակարգված ու նենգաբար։ Սկսեցին բանակից՝ փորձելով վարկաբեկել ու թուլացնել մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորին։ Անցան գենդերային օրակարգերին ու կրթական համակարգին՝ լվանալով ու քանդելով պետության ու ավանդական ընտանիքի հիմքերը։ Դեռևս երրորդ նախագահի օրոք այս ուժերն արդեն զգալի ազդեցություն էին ձեռք բերել, և նրանց վերջնական հաղթանակը սարերի հետևում չէր։ Եվ այդ հաղթանակը եղավ՝ «Մերժիր Սերժին» կեղծ ու պատրաստի կարգախոսով, որի իրական նպատակը ոչ թե ժողովրդի բարօրությունն էր, այլ պետականության կազմաքանդումը։
Վերջին ութ տարիները եղան մեր պատմության ամենածանր էջերից մեկը։ Այս կիսալիբերալ աղբը, ձեռք ձեռքի տված, օգնում և սպասարկում էր նրանց, ովքեր երկիրը տանում էին դեպի բացարձակ դիկտատուրա։ Թվում էր, թե նրանք անպարտելի են։ Թվում էր, թե ոչինչ չի կանգնեցնելու այս հակաազգային մեքենան։ Բայց տեղի ունեցավ այն, ինչին շատերը չէին սպասում, բայց ինչն անխուսափելի էր։ Այս տարվա ընտրությունները, անկախ բոլոր կեղծիքներից, ջրի երես հանեցին մի ակնհայտ ճշմարտություն։ Այդ կեղծ լիբերալները, սորոսական մնացուկները, գենդերային թեմաներով մեր հանրության գլուխն արդուկողներն ու Եվրոմիության էժանագին պրոպագանդիստները կրեցին զարհուրելի, ջախջախիչ պարտություն։ Նրանց իրական քվեները հավասարվեցին զրոյի։ Սա բացառիկ իրավիճակ է։ Սա պատմական պահ է, երբ հայ հասարակությունը, իր բնազդով ու հավաքական կամքով, իր մեջքից պոկում և դեն է նետում հայի կերպարանքով հանդես եկող այս մակաբույծներին։ Սա հայ մարդու, ավանդական արժեքների և առողջ բանականության մեծագույն հաղթանակն է։
Բայց սա միայն սկիզբն է։ Այս հաղթանակը պետք է զարգացնել։ Մենք իրավունք չունենք կանգ առնելու կամ թուլանալու։ Մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ կեղծ օրակարգ հերթական անգամ մոլորեցնի մեր ժողովրդին։ Մենք պետք է վերականգնենք մեր բանակը, մեր կրթությունը, մեր տնտեսությունը և մեր արժանապատվությունը՝ հենվելով բացառապես մեր ազգային շահի և մեր ուժերի վրա։
Մաքրման գործընթացը սկսված է, և այն անկասելի է»։

«Կապիտուլյացիան շարունակվելու է խաղաղության անվան տակ»․ Վահագն Սարոյան
2501:06
«Բացահայտե՛ք ընտրախախտումները, և ժողովուրդն այս թափառախմբին կվռնդի իշխանությունից»․ Վարդան Բալյան
3100:48
«ԵՄ էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն»․ Հրայր Կամենդատյան
4000:30
«Բաքուն իր պահանջները տեղափոխել է ավելի վտանգավոր մակարդակ»․ Սուրեն Սուրենյանց
4500:06
Նեթանյահուն հրամայել է դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա
64Երեկ, 23:53
«Ասում էր՝ ձեռքս կկտրեմ, եթե մի քվե գողանամ, բայց 300-400 հազար քվե գողացավ»․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
54Երեկ, 23:30
«Յոժը նիկոլիզմի «մաստեր կլաս» ցույց տվեց և գրողի ծոցն ուղարկեց նախագահի պաշտոնին հավակնող 3 թավիշներին»․ Արեգ Սավգուլյան
72Երեկ, 23:06
«Հանուն իր իշխանությունը պահելու խուրդեց Արցախը, հիմա կարա գնա ողջ Հայաստանը խուրդելուն»․ Արգիշտի Կիվիրյան
53Երեկ, 22:54