«Բացահայտե՛ք ընտրախախտումները, և ժողովուրդն այս թափառախմբին կվռնդի իշխանությունից»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 79125։ Այս բոլոր մադիկ ունեն անուն, հայրանուն, ազգանուն, հետևաբար, այս մարդկանց նույնականացման խնդիր չկա։ Քվեարկության մասնակցած մոտ 25 հազար ընտրողների ստորագրություններ բացակայում են։ Քվեարկության ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է բոլոր տեղամասերում, այսինքն՝ կարելի է ստուգել, թե այս ընտրողները երբ են քվեարկել։ Խոսքը ժամային օրինաչափության մասին չէ, բայց շատ մեծ է հավանականությունը, որ այս մարդկանց քվեարկությունը տեղի է ունեցել, երբ ընտրական ցուցակները լրացնելիս են եղել ընտրական հանձնաժողովների այն անդամները, որոնք այդ պաշտոնում չեն նշանակվել ընդդիմադիր երկու դաշինքների քվոտայով։ Պարզ ասեմ, այս ընտրություններում իշխանության օգտին խախտումներն ունեն հստակ տրամաբանություն և կատարողներ, իսկ այդ խախտումների հետքերը հստակ տեսանելի են։ Ստուգեք նշված երկու խմբերի ընտրողների 5 տոկոսի քվեարկության հանգամանքները, կստանաք անհերքելի ապացույցներ, թե ինչպես և ովքեր են կազմակերպել ու իրականացրել խախտումները։ Բացահայտեք ու վստահ եղեք, որ ժողովուրդը այդ խախտումները բացահայտողների հետ այս այլանդակության հեղինակների ամբողջ թափառախմբին կվռնդի իշխանությունից»։

«Երկրի ղեկավարը պետք է լինի բանակում ծառայած, պաշտպանության նախարարը՝ պրոֆեսիոնալ զինվորական»․ Արա Պողոսյան
1602:06
«Փաշինյանին խորհուրդ է տրվել բավարարել Ադրբեջանի նախապայմաների կատարումը»․ Վարդան Բալյան
7400:24
«Արդեն ճշգրտությամբ կարելի է գուշակել կուսակցափոխ և «անկախ» պատգամավորների անունները»․ Կարեն Հեքիմյան
7700:06
«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
70Երեկ, 23:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
89Երեկ, 23:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
72Երեկ, 22:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 21:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
94Երեկ, 20:42