«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունն աճում է՝ ի վնաս ԱՄՆ-ի». The Hill
![]() 1577 Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 12:05 Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված նախկին սովետական հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, Ռուսաստանի ազդեցության աճին: Հոդվածագրի՝ Atlantic Council գիտական կենտրոնի ավագ աշխատակից Ջեյմս Քոյլի խոսքով՝ Ռուսաստանը ցուցադրում է իր ռազմական հնարավորությունները հետխորհրդային տարածքում, իսկ ԱՄՆ-ը շարունակում է կորցնել գլոբալ ազդեցությունը: Հայաստանը, ինչպես ասվում է հոդվածում, մնում է Ռուսաստանի ազդեցության տակ՝ չնայած երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: «Մոսկվան մեծ դեր է խաղում հայկական տնտեսության մեջ: Կար հույս, որ անկախ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը կշրջվի դեպի ժողովրդավարական Արևմուտքը»,- գրում է Քոյլը՝ նշելով, որ ՀՀ նոր իշխանություններն առաջնահերթ են համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հոդվածում ասվում է նաև Վրաստանում և Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության մասին՝ չնայած ռուս-վրացական հակամարտությանն ու Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշ հակասություններին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
