Ջասթին Թրյուդոյի գրառումները Հայաստան ացելության մասին
![]() 559 Կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ., 16:05 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։ «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ՝ բոլորի համար: Վերադառնում ենք տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն: Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն. «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ են տեղի ունենում Երևանում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
