«Ադրբեջանի նախագահն իր հարկի տակ ավելի խեղճացած էր». Աշոտ Ասատրյան
![]() 1161 Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 15:40 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ալիևը լարվում է Պուտինի և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»․ ադրբեջանական մամուլ։ Ադրբեջանական մամուլը փորձել է վերլուծել նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ցուցաբերած պահվածքը։ Նրանք նշում են, որ Փաշինյանի հետ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահը բավականին լարված էր։ Քայլելու ժամանակ զրույցը առաջինն սկսում է վարչապետ Փաշինյանը, իսկ Ալիևը կաշկանդված է, ըստ վերլուծաբանների, նա խուսափում է զրույցի բռնվել Հայաստանի վարչապետի հետ մեծ լսարանի առջև, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ազատ է զգում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ հյուրը Պուտինն էր, վերջինս իրեն ավելի տան տիրոջ պես էր պահում Ալիևի հետ սեղան նստելուց։ Ադրբեջանի նախագահն իր հարկի տակ ավելի խեղճացած էր, ձեռքերը սեղանի տակ էին, նստած դիրքում ուսերը կախ, փոխարենը Պուտինի ձեռքերը սեղանի վրա էին, մեջքը ավելի ուղիղ։ Վերլուծաբանների կարծիքով Ալիևի նստած դիրքն ավելի նման էր քննիչի կամ դասախոսի մոտ եկած մարդու նստած դիրքին։ Դրա փոխարեն նրանք ուսումնասիրել են նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման կադրերը, որից երևում է, որ վարչապետ Փաշինյանն ավելի ազատ է, շատ դեպքերում ձեռքը դնում է աթոռին, հենվում և ավելի ազատ նստում Պուտինի հետ հանդիպման ժամանակ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
