Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների վերադարձի» վերաբերյալ հայտարարությանը
![]() 1499 Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 17:10 Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ և պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը դեմ է օկուպացված տարածքների վերադարձին: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում ընդունելի որոշումների և փոխզիջումների հարցով քննարկումներ գրեթե չեն անցկացվում: Երկար տարիներ իմ կառավարության պատկերացմամբ այդ տարածքները գրավված են եղել, որպեսզի հետո օգտագործվեն տարածքային փոխանակման կարգավիճակով: Ես իսկապես ապշած եմ, որ այդ տարբերակն այլևս չի կիրառվում»,- ասել է Միլսը: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը սրեց այդ ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց գրավյալ տարածքների վերադարձի»,- հավելել է դեսպանը: Դեսպանի հարցազրույցը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն: Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրավորված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։ Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ: եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար, վերադարձ անցյալի՝ չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։ Բացի դրանից, չգիտես ինչու, խոսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպե՞տք է հրաժարվի իր ֆաշիստական հռետորաբանությունից, չպե՞տք է վերանայի իր քաղաքականությունը»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
