«Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կարողացավ երկար տարիներ պահել իշխանությունը». Նիկոլ Փաշինյան
![]() 797 Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 12:00 Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է ՀՀԿ-ին ընդդիմության դերում, քանի որ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ պետք է մասնակցի ընտրություններին և լինի այնպիսի ընդդիմություն, որը կկարողանա զսպել իշխանության քաղաքական ախորժակը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չէ, որ ՀՀԿ-ին պետք է պատկերացնեմ ընդդիմության կամ իշխանության դերում, դա պետք է անեն ընտրողները և մեր գործառույթը համարում եմ ազատ կամարտահայտման համար հանարավորություն ստեղծելը: Իհարկե, քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ իրավունքների հավասարության պայմաններում մասնակցեն: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որոնք որ պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեարկության և վերաբերմունքի միջոցով»: Հարցին՝ նախկին պաշտոնյաներից հնարավո՞ր է համալրեն խորհրդարանական ընտրությունների մասնակիցների ցուցակը, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ցուցակում հնարավոր են լինեն տարբեր ուժեր: Ես հույս ունեմ՝ այս պրոցեսը, ինչ-որ անում ենք, կլինի, չեմ ասում իդեալական, բայց գոնե այդ ուժերի համախմբում: Մենք մեծ խնդիր ունենք կոնսոլիդացնելու, համախմբում իրականացնելու ուղղությամբ: Պետք է փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել: Եկեք հասկանանք, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը: Եթե նայենք, կհասկանանք՝ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Նրանց ներգրավելով հո չե՞ն ասել՝ եկեք, գնանք երկիրը թալանենք, ասել են՝ հանուն ազգի, պետության պետք է այս ծառայությունը ստանձնենք... Էլի եմ ասում՝ ով ուզում է լինի՝ կլինեմ ես, Հունան Պողոսյանը, թե մեկ այլ անձ, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
