«Կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
![]() 491 Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 15:05 Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Նիկոլ Փաշնյանը խոսել է մի քանի կարևոր հարցերի մասին: Նախ շնորհավորել է ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուներին և ժողովրդին: «Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկացել են իրենց կամքն արտահայտել այս ընտրություներում, նրանց խոչընդոտող չի եղել: Ինչպես ազատ, թափանցիկ ընտրություններով հասել ենք իշխանության, այնպես էլ, հարկ եղած դեպքում՝ ազատ, թափանցիկ ընտրություններով կհեռանանք ընտրություններից: Մեր ամբողջ նպատակը դա է, հենց դրան եմ ուզում հասնենք մենք»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով շահարկվող հարցին, թե կառավարությունում անփորձ պաշտոնյաներ են, ասաց. «Մեր կառավարությունում կան շատ երիտասարադ, տարիքով, անփորձ և փորձված, նախկինում պաշտոններ զբաղեցրած և չզբաղեցրած մարդիկ...: Միայն մի չափանիշով մեր կառավարությունը բալանսավորված չէ, որ այնտեղ չկա կին կառավարիչ: Այդ առումով, ուզում եմ շնորհավորել էջմիածինցիներին, որ Էջմիածինն ունեցավ կին քաղաքապետ»: Ըստ Փաշինյանի, հաճախ են իրեն հարցնում, թե կարո՞ղ են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար: «Տեսականորեն, այո, ամեն ինչ հնարավոր է: Բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու նման բան: Եթե այդպիսի բան տեղի ունենա՝ իր խոսքը դարձյալ պետք է ասի ժողովուրդը: Թույլ չտա՛ք, որ ձեր իշխանությանը որևէ մեկը կասկածի տակ առնի»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
