ԱԺ-ն չընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
![]() 502 Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 17:55 Ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ մերժեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ չէ ներկայացված նախագծին, ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, վերջինները նշել էին, որ դեմ են դեկտեմբերին արտահերթ անցկացնելու գաղափարին, բայց այսօր կողմ կքվեարկեն ԸՕ փոփոխություններին: ԸՕ նախագծին կողմ էին արտահայտվել «Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը: Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ օրենսգրքի չընդունումը կարո՞ղ է հանգեցնել հանրահավաքների, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել էր. «Ոչ, ընդամենն Ընտրական օրենսգիրքը չի ընդունվի ու կմասնակցենք հին օրենսգրքով, որը վատ պայմաններ է ստեղծում նոր կամ հանրային աջակցություն չունեցող կուսակցությունների համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
