Արամ և Արմեն Սարգսյանները՝ նոր իշխանությունների կողմից Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին
![]() 466 Շաբաթ, 27 հոկտեմբերի, 2018 թ., 15:25 «Այն բոլոր վարկածները, որ ժամանակին առաջ են քաշվել, ոչ մեկը չի հերքվել՝ առավել ևս ներսի ու դրսի պատվիրատուների վարկածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերը երկրին տված վնասի առումով որոշակի նմանություն ունեն: ««Մարտի 1-ի բացահայտման գործընթացն անհամեմատ ավելի դյուրին է, և ես կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա»,- շարունակել է Արամ Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արտաքին քաղաքական միջամտության վարկածը հնարավո՞ր է՝ պատգամավորը պատասխանել է, որ այդ վարկածը ստուգելու համար պետք է հարցին շատ լուրջ ու զգույշ «մոտենալ»: Իսկ թե այսօրվա իշխանությունները կբացահայտե՞ն հոկտեմբերի 27-ի գործը, Արամ Սարգսյանը կարծիք է նկատել է. «Այն սրտացավությունը, որն այսօրվա իշխանությունները ցուցաբերում են մարտի 1-ի գործի բացահայտման համար, նաև իր մեջ զուգահեռներ ունի հոկտեմբերի 27-ի հետ: Կարծում եմ, երբ խաղաղ իրավիճակ լինի, այս իշխանությունները խնդիր կդնեն բացահայտելու»: Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ քանի դեռ այս գործի հետ կապված կասկածը կրծում է մեր բոլորի սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու: «Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում՝ վերաբացելու այս գործը: Այլ հարց է, թե ինչ արդյունքի կհասնենք: Բայց այն, որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կուզենա և ցանկություն ունի բոլոր, այս տեսակի, չբացահատված բազմաթիվ ոճիրներ բացահայտելու, նա այդ կամքը ունի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
