«Հայաստանի ու Արցախի համար վատ տեքստ է ընդունվել Ստամբուլում». Ստյոպա Սաֆարյան
![]() 566 Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 23:35 Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեպետ Ադրբեջան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարությունները առանձնապես որոշիչ չեն աշխարհի ու միջազգային հանրության համար, բայց Հայաստանի ու Արցախի համար վատ տեքստ է ընդունվել Ստամբուլում այդ երկրների արտգործնախարարների 6-րդ հանդիպման արդյունքում: Տեքստում մասնավորապես ասվում է. Այս կապակցութամբ վերստին ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի Հայաստան-Ադրբեջան հակամարտության շուտափույթ լուծումը վերոնշյալ սկզբունքների հիման վրա" "The Ministers, Reiterated in this regard the importance of the earliest resolution of Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict on the basis of the above-mentioned principles;" Տեքստը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ շարադրել է խնդրի լուծման ադրբեջանական մոտեցումը՝ ի դեմս վերոնշյալ սկզբունքների, այլ որ Իրանն էլ ընդունել է, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Կարծում եմ՝ Հայաստանի ԱԳՆ-ը իրանական կողմից պետք է բացատրություններ լսի այս ամենի կապակցությամբ: Անհասկանալի բաներ են տեղի ունենում Հայաստանի անհասկանալի պասիվության պայմաններում: Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետ Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ եռակողմ ֆորմատներում չասեմ, թե այդ երկրները պետք է լինեին Հայաստանի դեսանտը, բայց պետք է գերշահագրգռված լինեին այդ ֆորմատների՝ Հայաստանի դեմ ուղղվածության վեկտորը ջարդելու հարցում: Կարծես թե դա չկա ու այդ երկրներն այդպիսի զսպվածություն չունեն.... Ինչո՞ւ.. Ինչո՞ւ նախապես Հայաստանի կառավարությունն ու դիվանագիտական կորպուսը մինչև հանդիպումը վաղօրոք աշխատանք չեն տարել... Չգիտեի՞ն նման պլանավորված հանդիպման մասին: Պրոֆեսիոնալ բացթողո՞ւմ, թե՞ ինչ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
