«Մեր հակառակորդներն ու մեզ ոչ բարյացկամ երկրները բավական արագ են զարգանում». Ստյոպա Սաֆարյան
![]() 564 Շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ., 01:10 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան լրջորեն ձեռնամուխ է եղել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Օրերս այդ երկրի նախագահը, այցելելով որոշ ձեռարկություններ, հայտարարեց, որ երկրի սպառազինման գործում սեփական արտադրության չափաբաժինը /որքան հիշում եմ՝ 60 տոկոս էր նշվել/ պետք է ավելացվի: Էրդողանը չի թաքցրել, որ նպատակն է բոլոր բնագավառներում դառնալ ինքնաբավ ու ավելի անկախ: Այդպիսի հարևանը, ինքներդ գիտեք, ավելի է անզուսպ ու անսանձ դառնալու: Սա՝ միայն Թուրքիան: Ադրբեջանի մասին չասեմ.... Ընդհանրապես, Հայաստանի ներքին ու արտաքին ավտանգության միջավայրը իր տենդենցերով ու մարտահրավերներով, ենթակա է արմատական ու լուրջ վերանայման: Հայաստանի ապագա իշխանությունները տարբերակ չունեն, քան նման մասշտաբային գործընթացի նախաձեռնումը՝ պետական ու հասարակական սեկտորի պրոֆեսիոնալների, հետազոտական կենտրոնների հետ համատեղ: Արդեն պարզ է, որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր... Արդյո՞ք իրատեսական է, որ կուսակցությունները կարողանան իսկապես լուրջ ծրագրեր ներկայացնել: Ի վերջո, դրանք հենց այդ անվտանգության նոր ռազմավարության հենքն են.... Եթե ոչ անգամ ամբողջական, ապա գոնե ծրագրային հենքը, որի վրա հետագայում կկառուցվեն բոլոր ռազմավարություններն ու զարգացման ծրագրերը, պետք է անխոցելի լինեն: Ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մարտահարվերները չափազանց շատ են, ժամանակը՝ քիչ, Հայաստանի արտաքին ու ներքին քաղքականությունների մեքենայի թափանիվները ոչ միայն սինխրոն, այլ նաև պետք է արագ պտտվեն: Այլապես մեր հակառակորդներն ու մեզ ոչ բարյացկամ երկրները բավական արագ են զարգանում»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
