Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել
![]() 418 Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 11:20 Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել, գրում է Ermenihaber-ը: Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսն աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայում անտունների ապաստանն է դարձել։ Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, որը պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։ Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
