«Իրավիճակը Սիրիայի շուրջ կրկին լարվում է». Գագիկ Համբարյան
434
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 14:10
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելը հեգնել է Ռուսաստանին.
Իրավիճակը Սիրիայի շուրջ կրկին լարվում է... Պատճառը Ռուսաստանի կողմից Սիրիային մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրների երեք դիվիզիոններն են, որոնք տեղակայվել են Լաթակիա և Համա նահանգներում... Հիշեցնեմ, որ այդ ՀՕՊ համալիրները Մոսկվայի կողմից անվճար տրամադրվեցին Սիրիային այն բանից հետո, երբ սեպտեմբերի 17-ին իսրայելական ռազմական օդանավերը, որոնք հարվածներ էին հասցրել Սիրիայի տարածքում մի քանի նշանակետի, միտումնավոր քողարկվել էին ռուսական Իլ-20-ի օգնությամբ և այն դրել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի հարվածի տակ... Արդյունքում, Լաթակիայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայում վայրէջքի պատրաստվող Իլ-20-ը կործանվել էր՝ դառնալով 15 ռուսաստանցի զինվորականների մահվան պատճառ... Մոսկվան այդ ամենում բացահայտ մեղադրեց Թել Ավիվին... Հատկանշական է, որ այդ դեպքից և ՌԴ-ի կողմից Սիրիային С-300 համակկարգերի մատակարարումից հետո իսրայելական օդուժը որևէ հարված չի հասցրել Սիրիայի տարածքում... Այդ մասին նոյեմբերի 5-ին հպարտորեն հաղորդում է Al-Masdar News-ը՝ հղում տալով բարձրաստիճան սիրիացի զինվորականի... Ստացվում է, որ Թել Ավիվը, չնայած բազմաթիվ հայտարարություններին, իրականում վախենում է հարվածներ հասցնել Սիրիային... Al-Masdar News-ի դամասկոսյան «ցնծությանն» արձագանքել է Իսրայելի Երուսաղեմի, բնապահպանության և մշակութային ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը, ով ռուսաստանցի լրագրողներին հայտարարել է. «Այդպիսի զինտեխնիկա մատակարարելով Սիրիային Ռուսաստանը կրում է մասնակի պատասխանատվություն դրա օգտագործման համար... Որպես կանոն Իսրայելն արձագանքում է իր տարածքի և իր ինքնաթիռների վրա կատարված հարձակումներին, հիմնականում ոչ թե միջազգային դեմարշների, այլ գործնական գործողություններով այն համակարգերի դեմ, որոնցից հարված է հասցվել Իսրայելի տարածքին կամ ինքնաթիռներին...»: Պաշտոնական Թել Ավիվի այս արձագանքն ուղղղակի հեգնանք է Ռուսաստանի հանդեպ... Էլկինը ռուսաստանցիներին հասկացրել է, որ ի տարբերություն Պուտինի, ով ընդամենը կարող է դեմարշի լեզվով խոսել ՌԴ-ին վիրավորանքներ և վնասներ հասցնողների հետ, հրեական պետությունը ղեկավարները երբեք որևէ մեկին թույլ չեն տվել իրենց հետ «ուժի և վիրավորանքի լեզվով» խոսել... Թել Ավիվը Էլկինի շուրթերով նաև բացահայտ սպառնացել է Մոսկվային... Հ.Գ.Պուտինյան ՌԴ-ն բազմիցս է ապացուցել, որ իր կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ոչ միայն «վելիկոռուսսկոիզգոյսկի» է, այլև սադոմազոխիստական է... ՌԴ-ի հետ որքան վատն են վարվում, այնքան նա ավելի է հաշվի նստում իրեն վիրավորողների, խաբողների և վնասներ հասցնողների հետ... Օրինակ՝ Թուրքիան... Իսկ այն, ինչ կարելի է Թուրքիային, կարելի է նաև մյուսներին՝ այդ թվում նաև Իսրայելին...»: