«Ադրբեջանում կա անձ, ով պատասխանատու է այդ կապի համար». Աշոտ Ասատրյան
![]() 417 Հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ., 18:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զաքիր Հասանովը դեռ պատրաստ չէ ուղիղ կապի դուրս գալ Դավիթ Տոնոյանի հետ։ Ինչպես արդեն հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, Հայաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև այս պահին հաստատվել է օպերատիվ կապ։ Սակայն միմյանց հետ կապի ապահովումը չի կատարվում նախարարների մակարդակով։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե օպերատիվ կապը չի իրականացվում երկրի ղեկավարների, նախարարների կամ պաշտպանության նախարարության աշխատակիցների միջոցով։ Ադրբեջանում կա անձ, ով պատասխանատու է այդ կապի համար ու իր օգնությամբ է կապը պահպանվում Հայաստանի հետ։ Այսինքն ադրբեջանական կողմը հայտնում է, որ օպերատիվ կապ հաստատող անձը չի հանդիսանում ՊՆ աշխատակից։ Եթե Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն անմիջապես իր կառույցին վերաբերվող կապը վստահում է մեկ այլ անձի, ով շատ հավանական է ԱԱԾ, կամ նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի, կամ ԱԳՆ աշխատակից է, փաստորեն դեռ վստահ չէ, որ կարող է ինքը կամ իր աշխատակիցներից որևէ մեկը հանդես գան, որպես պայմանավորվող կողմ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
