«Ինչքան պրիմիտիվ եք». Արթուր Սաքունց
![]() 425 Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 10:40 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ռեժիմի տարիներին որոշ վերլուծագանգեր իրենց խելքով մի այսպիսի հնարք էին մոգոնել Սերժ Սարգսյանին աջակցելու համար։ Դե շատ լավ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանին աջակցելու ոչ մի փաստարկ չունեն հրապարակավ ներկայացնելու, տարածում էին այն պատկերացումը, թե դե ախր, հա ինքը վատն է, բայց ախր եկողն ավելի վատը կարող է լինել։ Պարզ է, չէ՞՝ մյուսներին վատաբանելով, Սերժին ներկայացնել որպես չարիքներից փոքրագույնը։ Թե ինչ եղավ, տեսանք։ Հիմա այս մեթոդն էլ կիրառում են որոշ քաղաքական շրջանակներ, իրենց աջակիցների միջոցով, իբր թե իրենց տարածքն ընդլայնելու, դժգոհողների թվի ավելացման հաշվին սեփական ձայների թիվն ավելացնելու միտումով։ Ինչքան պրիմիտիվ եք բայց, նոր մեթոդ մտածեք և հրաժարվեք Սերժ Սարգսյանի թիմի կողմից կիրառված և ձախողված մեթոդից։ Մրցակցին փնովելով՝ դու լավը չես դառնում։ Սա առավելապես ցայտուն երևում է Վանաձորում։ Ամեն ինչ տեսանելի է և այնքան պարզ է, որ նույնիսկ ծիծաղելի է... Հանգստացեք և մարդկանց մտածելու ու հասկանալու կարողությունը մի թերագնահատեք։ Նաև՝ կիսաճշմարտությունն ավելի նողկալի է, քան ամբողջական սուտը։ Հեղափոխությունը Վանաձորում հաղթել է և հաղթելու է իր բոլոր ընթացիկ խնդիրներով հանդերձ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
