«Նոր իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել». Հայկ Մարտիրոսյան
![]() 528 Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 12:40 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումն ու ռազմական ինֆրաստրուկտուրայի տեղադրումը առաջիկա պատերազմի նախապատրաստական աշխատանքն է: Ակնհայտ է, որ Նախիջևանից Զանգեզուրը կտրելու և Երևանին մի քանի հարված հասցնելու ադրբեջանական պլաններին ՀԱՊԿ-ը չի խանգարելու: Եվ մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանությունը ուղղակիորեն ոչինչ չէր անելու, Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, այդ թվում և ռազմական: Ուղղակի և միայն դիտարկելն այլևս անընդունելի է: Պետք է հուսալ, որ մինչ այս պահը ճիշտ հայտարարություններ արած պետության ղեկավարը, ընտրություններից հետո նաև հստակ գործողություններ կնախաձեռնի: Միևնույն ժամանակ այսպիսի պայմաններում Երևանում ադրբեջանցիների հետ խաղաղություն հաստատելու որոշ քաղաքական ուժերի և հանրային ակտիվիստների քարոզները, քանի դեռ Ադրբեջանում հակառակն է արվում, պետք է դիտարկել որպես դավաճանական պրոպագանդա և ներքին սաբոտաժ՝ հօգուտ թշնամու: Անկախ ներհայաստանյան գործընթացներից՝ պատերազմը, ցավոք, մոտենում է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
