Արտակ Զեյնալյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու հարցի մասին
![]() 517 Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 16:05 Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Ժիրայր Սեֆիլյանը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է, ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանել է. «Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, իսկ մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»: Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան էր ստացվել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
