«Մեր մարդասիրության հետևանքով ադրբեջանական կողմը ուժեղացրեց իր նոր դիրքերը». Աշոտ Ասատրյան
![]() 885 Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 23:35 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը պատրաստվում է ձմռանը ու հիմնականում հենց այդ պատճառով կատարվում են ինժիներական աշխատանքներ։ Հատկապես ամիսներ առաջ կառուցված նոր դիրքերն այս պահին պետք է ամրացնեն, որպեսզի ձմեռը զորքը չփախչի այդ վայրերից։ Այդ հատվածում հայկական բանակի հետ բախումների ժամանակ, իհարկե, չէին կարող բարելավել նոր դիրքերը, որոնց մի մասը այդպես էլ թողեցին ու հեռացան։ Ժամանակին դրա պատասխանը տրվեց, սակայն ինչպես նկատում ենք կրկին մեր մարդասիրության ձեռքը կրակն ենք ընկել, քանի որ որոշ ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու և հանգիստ թողնելու արդյունքում կամաց-կամաց ամրացվել են դիրքերը, որի հետևանքով հիմա ինժեներական աշխատանքներ են կատարվում։ Ամիսներ առաջ դիրքերի մի մասը նույնիսկ զրկված էր սննդի համար նախատեսված ճանապարհից ու 3 օրը մեկ մի կերպ, մեր զինվորների հսկողությամբ, սնունդ էին բերում ծառայություն իրականացնող զինծառայողներին։ Այ հենց այդ շրջանում կոնկրետ ճնշումներ իրականացնելու դեպքում մի քանի օրերի ընթացքում նոր դիրքերը կդատարկվեին, չնայած որոշ դիրքերի դեպքում հենց այդպես է եղել, որովհետև սկզբնական շրջանում դիրքավորված վայրերից մի քանիսն են այժմ մնացել։ Մենք վերջապես պետք է հասկանանք, որ ադրբեջանցիների խոսքին երբեք հավատալ պետք չի, երբեք չպետք է փորձենք որևէ հարցում զգոնությունը թուլացնել։ Ցանկացած թուլության դեպքում ադրբեջանցին անցնում է իր սադրիչ գործողություններին»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
