«Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայացնում». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի շուրջ քննարկումների մասին
![]() 247 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 13:25 «Եղել է քննարկում, կարծիքների բախում: Ո՞վ է ասել՝ բոլորը պետք է միակարծիք լինեն բոլոր հարցերում: Հասկանալի է, որ ամեն երկիր իր շահն է ներկայացնում», այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ քննարկումներին: Արարատ Միրզոյանն առաջարկել է առաջնորդվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունով, քանի որ ինքն այդ հանդիպմանը ներկա չի եղել: «Համոզված ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»,- ասել է Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը երերուն չեն: Հիշեցնենք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծում կստանա դեկտեմբերի 6-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
