Ո՞վ կգլխավորի «Սասնա ծռերի» ցուցակը. Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
![]() 838 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 16:05 Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին: Նա նշել է, որ չի կարող թեկնածու ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում: «Առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը»,- տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ինքը կգլխավորի «Սասնա Ծռեր»-ի նախընտրական շտաբը: «Մենք գալիս ենք՝ որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ, եթե զսպող ուժ օր առաջ չձևավորվի մեր երկրում, ապա իշխող ուժի սխալները շատ կլինեն: Մեր կայացումն օգնելու է պետությանն ու իշխանությանը: Մենք գալիս ենք արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին»,- ասել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
