Ալիևը խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին
![]() 579 Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 17:00 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ քննարկումների մասին: «Ուշադիր հետևում էինք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Մենք չենք կարող անտարբեր լինել այն հարցին, թե որ երկիրը կգլխավորի ՀԱՊԿ-ը»,- ասել է նա: Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցն ու ասել. «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային շրջանում է գտնվում: Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը»: ՀՀ ԱԳՆ-ը նման քննարկումը ոչ կոռեկտ էր անվանել: Ալիևն անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին՝ ԱԳՆ-ի պահվածքը «ոչ կոռեկտ» անվանելով: Ըստ նրա՝ «ԱԳՆ-ը չի կարող մեկնաբանել այլ երկրի նախագահի խոսքերը»: Ալիևի խոսքով՝ «երբ Հայաստանն ասում էր, որ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, ճիշտ էր, քանի որ հենց Հայաստանն է ստեղծել այդ խնդիրները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
