««Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն». Նիկոլ Փաշինյան
![]() 610 Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 17:30 2018-ի մարտի 7-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր անվան գրադարանում երեխաների համար կարդացել էր իր գրած «Չար տնակի հեքիաթը»։ Այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին՝ «Չար տնակի» կերպարը ՀՀԿ-ն էր, թե՞ ոչ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Էդ հեքիաթի մասին խոսելու շատ բան կա: Դա այն շրջանն էր, երբ մտածում էի առաջիկա անելիքների մասին: Այո, կան այլաբանություններ՝ ուղղակի և անուղղակի, ինստիտուցիոնալ, քան անձնական: Չար տնակը տվյալ դեպքում պայմանական ասված՝ կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Անկեղծ ասած՝ «Չար տնակ» ասելով նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն»: Արա Բաբլոյանն արձագանքեց՝ «չէի պատկերացնում, որ դա վերաբերում էր ԱԺ-ին»: Նիկոլ Փաշինյանն այնուհետ գնահատականներ հնչեցրեց արդեն արձակված ԱԺ-ի գործունեության վերաբերյալ, շնորհակալություն հայտնեց ԱԺ խոսնակին, պատգամավորներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բաբլոյանին՝ լարված պահերին բավականին կառուցողական ու հավասարակշիռ դերակատարում ունենալու համար: Իսկ առաջիկա ընտրություններին բոլոր թեկնածուներին հաջողություն եմ մաղթում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
