«Գտնվեց մեկն, ով պատժեց մեծամիտ Պուծինին». Տիգրան Խզմալյան
![]() 809 Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 00:25 Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը չեղյալ հայտարարեց Պուծինի հետ իր հանդիպումը, որոշելով չսպասել ռուս նախագահին, երբ վերջինս իր սովորությամբ ուշացավ նշված ժամին։ Արտաքուստ սա փոքր, բայց իրականուն կարևոր հոգեբանական քաղաքական իրադարձություն է, քանի որ տարածքով չնչին, թեև տնտեսապես գերարդիական Սինգապուրի ղեկավարն առաջինն է, ով նման վերաբերմունքի արժանացած քաղաքական ղեկավարների երկար շարքից տեղը դրեց Պուծինին։ Կրեմլի տիրակալը սովորություն ունի ցուցադրաբար ուշանալ նման դեպքերում 40 րոպեից մինչև 4 ժամ, իրեն սպասել տալով Մերկելին ու Օբամային, Յանուկովիչին և անգամ Հռոմի Պապին։ Պուծինյան «ուշացումներից» վերջինը նոյեմբերի 11-ին Փարիզում էր, որտեղ 70 երկրների առաջնորդները ստիպված էին 15 րոպե անձրևի տակ սպասել նրան Առաջին Աշխարհամարտի ավարտի 100-ամյա տարելիցի ծիսակատարությանը։ Ըստ երևույթին ռուս նախագահը յուրահատուկ բավարարվածություն և սեփական կարևորության զգացմունք է ապրում նման վարվելակերպից։ Եվ ահա գտնվեց մեկը, ով պատժեց մեծամիտ Պուծինին։ Պատահական չէ, որ դա արեց ազգությամբ չինացի և տարածքով փոքրագույն երկրի ղեկավարը։ Տեսնենք, ով կլինի հաջորդը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
