«Այս հարցը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը». Աշոտ Ասատրյան
![]() 521 Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ., 21:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցը կրկին այն լուրջ ու նուրբ հարցերից, որի համար լուծում գտնելը շատ դժվար է։ Սակայն դա չի ազատում պետական կառույցի աշխատակիցներին, որպեսզի ցանկացած բողոքի կամ պահանջի դեպքում նրանք վայրկյան առաջ հանդիպեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։ Այսօր տեղեկացանք, որ Կարեն Ղազարյանի հարազատները սկզբից փակել էին իրենց գյուղ տանող ճանապարհը, հետո ուշադրության չարժանանալու հետևանքով փակել էին նաև դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը ու դեռ ժամը 16։00-ի դրությամբ հայտարարվել էր, որ Երևանից պաշտոնյա է գնում հանդիպման։ Այս հարցը պետք է լինի տվյալ պահին բոլոր պատասխանատու պաշտոնյաների գլխավոր խնդիրներից մեկը, քանի որ սխալվելու որևէ իրավունք չկա։ Կարենը պետք է ողջ և առողջ վերադառնա իր հայրենիք, սակայն մեծ հարց կա՝ ինչպե՞ս։ Ադրբեջանը նրան ներկայացնում է, որպես դիվերսանտ ու համեմատում Արցախում գտնված 3 դիվերսանտների հետ ու ցանկանում է գերիներին փոխանակել։ Սակայն մենք էլ չենք կարող Կարենին համարենք դիվերսանտ ու ադրբեջանցի ահաբեկիչների հետ փոխանակենք։ Այդ ժամանակ էլ պետք է կարողանալ պատասխան տալ ադրբեջանցի ահաբեկիչների կողմից սպանված անձանց հարազատներին։ Չէ՞ որ նրանք նույնպես ունեն ցավ ու հետևում են ադրբեջանցի դիվերսանտների պատժի կրմանը»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
