Հայկական ծագում ունեցող որքա՞ն ազգաբնակչություն կա այսօր Թուրքիայում. «Ամերիկայի ձայն»
![]() 497 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 10:10 Վաշինգթոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» գրքի շնորհանդեսը: Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խոսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգթոնի Սուրբ Մարիամ հայկական եկեցու դահլիճում: «Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչև թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը: Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա և այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան և չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են: «Հրանդ Դինքը ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե ոչ»,- ասում է գրքի հեղինակը: Հաջյանի կարծիքով՝ ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը: «Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել՝ որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ, շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով՝ ոչ, քանի որ եթե ինչ-որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով՝ ոչ այսօրվա Թուրքիայում»,- ասում է Հաջյանը: Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ: Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրել է իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանել ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների և հայապահպանության մասին: |

«Անչափահասի վրա՞ եք հարձակվում, ամո՛թ ձեզ». Հրապարակում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
2514:06
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձան Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
5713:54
Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
9113:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
9213:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
11913:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
14113:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
12113:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
18612:54
