«Ահա և Լավրովի (Ռուսական) պլանը, մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու». Ստյոպա Սաֆարյան
![]() 619 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 20:40 Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և Լավրովի/Ռուսական պլանը. 5 շրջանի վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում ապագա ու ռուս/ՀԱՊԿ խաղաղարարների տեղակայում «չեզոք գոտում»՝ այն է՝ Ադրբեջանի տարածքում, Արցախի աբխազիզացիա, օսեթիզացիա, մերձնդնեստրիզացիա.... Հիշո՞ւմ եք, ապրիլյան պատերազմից հետո ռուսական հեռուստաալիքներով թոք-շոուները, որտեղ պարտադիր մերձդնեստրից մեկը լինում էր, ու ասում էր՝ մեզ մոտ դա հնարավոր չի, որովհետև այնտեղ ռուսական խաղաղապահներ են կանգնում: Հիշում եք Զորի Գայկովիչի նամակը Պուտինին՝ եկեք Արցախ, դուք մեծ ցարի իրավահաջորդն եք: Քանի, քանի հետազոտություն գրեցինք, հարցազրույց տվեցինք այս մասին: Նախկին իշխանությունները չանսացին հորդորները ու սկզբունքային համաձայնություն տվեցին ամենասկզբում մտնել այս վտանգավոր գետը: Հետո ուզում էին դուրս գալ, չկարողացան: Լավրովի պլանը կանխեցին հայորդիները՝ իրենց արյան գնով: Ու այժմ, ինչպես կրկին զգուշացրել ենք, Ռուսաստանում սպասում են, որ Հայաստանում իշխանության ձևավորումն ավարտվի, որպեսզի արդեն նոր իշխանություններին համոզեն: Հիշո՞ւմ եք ԱՄՆ հեռացող դեսպանի հետախուզումը, որի մեսիջը հետևյալն էր՝ Փաշինյան, որ ընտրություններն ավարտվեն, դու էլ ես մտնելու այն գետը, որ գետը մտավ Սերժ Սարգսյանը: Շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ էր անում Ռիչարդ Միլզը: ԱՄՆ-ը դիրքավորված է՝ թույլ չտալու այս պլանի կրկնությունը: Գնդակը Հայաստանի դաշտում է՝ մտնելո՞ւ է այդ գետը, թե՞ օգտագործելով խուսանավման դաշտը, փոխելու է շրջանակը: Մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու՝ խնդիրը նոր շրջանակում՝ ֆրեյմինգ է պահանջում, որպեսզի հին արատավոր շղթայից դուրս բերվեն Հայաստանն ու Արցախը: Այս ուղղությամբ քայլերը դեռ ամբողջական տեսանելի չեն... Ու չգիտեմ՝ նոր իշխանությունները որքանով են տեսնում ամբողջ համայնապատկերը: Վերստին ասում եմ՝ պատրաստ ենք օգնել, դա դուք պետք է որոշեք»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
