«Նա պատրաստվում էր պայթեցնել շուկան». Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատում են որպես ահաբեկչի
![]() 882 Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 21:00 Գյանջայի դատարանում այսօր կայացել է մոլորված սահմանն անցած և Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը: Report.az-ի փոխանցմամբ՝ Կարեն Ղազարյանին մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով: Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այսես կոչված տուժող կողմը՝ Խադիև Նազիմ Թեյմուր օղլին, ով հայտարարել է, թե ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել՝ սպանելով հարյուրավոր մարդկանց: «Վկան» նաև խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ խորհրդային տարիներին եղել են այնտեղ: Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է: Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
