«Այս իրավիճակում Բելառուսն անթերի «անկողմնակալ» կլինի». Աշոտ Ասատրյան
![]() 10 Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ., 06:00 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն է փորձում ՀԱՊԿ թեմայի շուրջ բելառուսական քարոզչություն կատարել։ Հղում տալով ռուս գործիչների՝ ադրբեջանական կողմը փորձում է ՊՆ քարոզչամեքենայի օգնությամբ ազդել ռուսական կողմի վերջնական որոշման վրա։ Մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունների մեջ մտցնում են Արցախի հարցն ու իբր Մոսկվային դուր չի գա, որ Հայաստանի ներկայացուցիչը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի որ վերջինս Արցախի հարցում բացառապես հայկական կողմի շահերից բխող հայտարարություններ կտարածի։ Ու որպես անկողմնակալ թեկնածու մատնանշում են Բելառուսի ներկայացուցչին։ Ու Բելառուսին ադրբեջանական բանակի քարոզչամեքենան մատնանշում է որպես անկողմնակալ կողմ, այն բանից հետո, երբ Ադրբեջանի և Բելառուսի նախագահները նոր զենքի գնամ հուշագիր են ստորագրում։ Իրոք, ըստ ադրբեջանական կողմի, այս իրավիճակում Բելառուսն անթերի «անկողմնակալ» կլինի։ Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանական կողմը երևի մոռացել է, որ մինչ այս պահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հենց Հայաստանի ներկայացուցիչն էր ու ՀԱՊԿ անդամ երկրները որևէ կերպով դեմ չէին դրան։ Հիմա անիմաստ է փորձ կատարել սրելու ՀԱՊԿ քարտուղարի և ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները նման հիմարագույն լուրերով։ Բելառուսը թող սպասի իր ժամկետին, դրանից հետո նոր պարզ կլինի, թե ինչքանով էր նա անկողմնակալ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
