«Դրա համար էլ «դուգինները», «սավելևները», «կորոտչենկոները» բավական թանկ ծախվում են Ալիևին...». Գագիկ Համբարյան
![]() 699 Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 03:05 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է ազատագրված 5 շրջաններն Ադրբեջանին «հանձնողը» և որքա՞ն արժի Բաքվի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Երեկ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ները, մեծ ջանադրությամբ, տարածեցին ռուսաստանյան «Նացիոնալնայա օբորոնա» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հարցազրույցն ադրբեջանական, իսկ ավելի ճիշտ է ասել՝ ալիևյան կայքերից մեկին... Զարմանալին այն է,որ հայաստանյան ԶԼՄ-ներն առանց ուսումնասիրելու Կորոտչենկոյի «ով» լինելը, ակամայից հարթակ տրամադրեցին վերջինիս՝ ադրբեջանամետ զառանցանքները հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով տարածելու համար... Իսկ Կորոտչենկոյի «ով» լինելը շատ վաղուց բացահայատված է. Իգոր Կորոտչենկոն ադրբեջանական լոբբիստ է և սնվում է Ալիևի նավթադոլարներից... Եթե նախկինում սույն ծախու կերպարը բավական զգույշ էր գործում և բացահայտ չէր գովազդում պաշտոնական Բաքվի հետ իր կապերը, ապա ամեն ինչ փոխվեց սույն թվականի հուլիսի 1-ին, երբ վերջինս իր պես մի խումբ ադրբեջանական լոբբիստների հետ, որոնց մեջ էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, եվրասիական գաղափարախոսության ջատագով Ալեքսանդր Դուգինը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք, ակտիվ մասնակցություն ունեցավ «Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» այսպես կոչված միջազգային կոնֆերանսին, որը պաշտոնական Բաքուն կազմակերպել էր Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ շփման գծին մոտ՝ Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում, որն ազերիական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայերից ազատագրված գյուղ... Հավելեմ, որ ազերիների կողմից այդ ժամանակ գրավված 800 հեկտարի մեջ այդ գյուղը չի մտնում, քանի որ 2016-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազերի ասկյարները ոչ մի բնակավայրի չեն տիրացել և Չոջուխ Մարջանլին եղել է Բաքվի վերահսկողության տակ... Միայն այն, որ Կորոտչենկոյի նմանը մասկակցել է այդ «կոնֆերանսին» բավ էր, որ դրա զառանցանքները չթարգմանվեին հայերեն և չտարածվեին հայկական մամուլում... Կորոտչենկոն արտահայտելով «Առաջին փուլում 7-ից 5 շրջանների Ադրբեջանին հանձնելու և այդ շարջաններում ՀԱՊԿ խաղարարար ուժեր տեղակայելու, ինչպես նաև այդ շրջանները Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացնելու, հետագայում մնացած 2 շրջանները Բաքվին նվիրելու և վերջինիս կողմից Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովելու» մասին մտքերը, իրականում ասել է այն, ինչ իրեն հրահանգել են Ալիևի աշխատակազմից... Ինչպես միշտ, Բաքուն բազում գործիչների՝ այդ թվում նաև իր կողմից գնված օտարերկրյա գործիչ-գործիքների, միջոցով արտահայտում է այն, ինչ շատ դեպքերում չի կարող բացահայտ ասել ԱԳՆ-ի, ՊՆ-ի կամ էլ նախագահի աշխատակազմի մակարդակներով... Այս անգամ Կորոտչեկոյին էր վերապահված համապատասխան մայրաքաղաքներին և հատկապես Մոսկվային տեղեկացնել, թե ինչ գնի դիմաց է Իլհամ բաբան պատրաստ մտնել ՀԱՊԿ... Այո՛, այդ հայտարարության մեջ ոչ այդքան կարևոր էր 7-ից 5 շրջանների հանձնման մասին տեղեկությունը, քանի որ այդ մասին վերջին տարիներին տարին մի քանի անգամ պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով մեզ և շահագրգիռ կողմերին, հասկացնում է, որքան այն, որ ապշերոնյան բռնապետը որպես խաղաղարարներ Արցախյան հակամարտության գոտում տեսնում է ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին... Բաքում հենց Կորոտչենկոյի միջոցով էլ այս մեսիջը տարածեց, որին, չգիտես՝ ինչու և ամենակարևորը՝ անվճար, միացան նաև հայաստանյան ԶԼՄ-ները... Ի դեպ, Բաքվի սույն լոբբիստի ինքնակենսագրությունում կա բավական հետաքրքրաշարժ «մութ էջ»... 1994-ին 34-ամյա գնդապետ Կորոտչենկոյին վռնդել են ռուսական բանակի Գլխավոր շտաբից, որտեղ նա ծառայել է... Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների՝ Կորոտչենկոն «դադարել է բարոյական և հոգեբանական հատկանիշներով համապատասխանել զբաղեցրած պաշտոնին...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
