«ԱՄՆ-ը հույս ունի սեպ խրել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում». Stratfor
![]() 2294 Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 10:25 Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերությունը հրապարակել է 2019թ. համար աշխարհի քաղաքական իրադարձությունների զարգացման իր կանխատեսումը: Ամենամյա զեկույցում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Հարավային Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը: «Կովկասում Վաշինգթոնը կենտրոնացած է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա: Հայաստանն ավանդաբար Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է, Մոսկվայի գլխավորած ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, սակայն վերջին ամիսներին՝ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է նկատվում: ԱՄՆ-ը հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու համար»,- գրում են Stratfor-ի վերլուծաբանները: Ամենամյա զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական միությունից, սակայն առկա քաղաքական տարաձայնություններն ԱՄՆ-ին կօգնեն հասնել իր նպատակներին: Վերլուծաբանները նշում են նաև, որ Հայաստանի գլխավոր թշնամին Ադրբեջանն է, որը ևս Վաշինգթոնի ուշադրության կենտրոնում է, հատկապես, Իրանի դեմ ճնշումների հարցում: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ը կմեծացնի անվտանգության ոլորտում Վրաստանի աջակցությունը, ինչպես նաև զորավարժություններ կանցկացնի Վրաստանի տարածքում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
