Լաս Վեգասի խոշորագույն սիգարների խանութը հայերի է պատկանում. «Ամերիկայի ձայն»
![]() 685 Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 17:35 Աշխատանքը պետք է հաճույք պատճառի՝ սա է Լաս Վեգասի հայազգի գործարար Հրաչ Արթինյանի մոտեցումը, ով, իր իսկ խոսքերով, տասնամյակներ շարունակ երազել է ունենալ սիգարների խանութ: Իր երազանքը գործարարն այնուամենայնիվ իրականացրել է՝ վերջերս Լաս Վեգասում ավագ եղբոր հետ բացելով սիգարների խոշորագույն խանութը քաղաքում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ես միշտ երազել եմ սիգարի խանութ ունենալ, որտեղ մարդիկ կարող են գալ, մոռանալ հոգսերը»: Հրաչ Արթինյանը փորձում է իր խանութում ստեղծել հատուկ մթնոլորտ. «Ամեն մարդ կարող է սիգարի խանութ բացել, բայց սիգարի խանութի իմ գաղափարը միշտ այն է, որ ընկերական մթնոլորտ լինի, մարդիկ միմյանց հետ շփվեն: Ինձ համար ամենամեծ ուրախությունը դա է»: Իր աշխատանքում Հրաչ Արթինյանը փորձում է նաև իր հայրենասիրությունն արտահայտել: Խանութն ունի 3,000-ից ավելի տեսակի սիգարներ, սակայն, հայազգի արտադրողների սիգարներին բացարձակ առաջնահերթություն է տրվում. «Ունենք 4 ընկերություն, որ հայ են [հիմնադիրները՝ ԱՁ]: Սա մեծ հպարտություն է ինձ համար, և երբ մեր հյումիդորի դուռը բացվում է, առաջին քայլը հաճախորդն անում է, առաջին սիգարը, որ օտարը պետք է տեսնի, պետք է լինի իմ՝ հայի սիգարը»: Իր հաճախորդներին Հրաչ Արթինյանը հյուրընկալում է հայկական ավանդույթներով, նրանց պատմում հայ մշակույթի և Հայոց ցեղասպանության մասին և հայկական, հենց հայկական, շեշտում է գործարարը, սուրճ հյուրասիրում: Իր աշխատանքից գոհ է, ասում է՝ սիրելի գործով զբաղվելը հաջողության գրավականն է. «Այո, շահույթը կարևոր է, բայց չեմ կարծում՝ մեկը կուզեր աշխատել մի գործի, որ գործի գնալիս ուրախ չլինի: Ես նախընտրում եմ այնպիսի գործ անել, որ թե՛ շահեմ և թե՛ ուրախ լինեմ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
