«Սաակաշվիլիի հանդեպ ատելությունն ավելի մեծ էր, քան Իվանիշվիլիի հանդեպ արհամարհանքը». Վրաստանի ընտրությունների նախնական արդյունքները
![]() 319 Հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ., 02:00 Նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական նախնական տվյալներն արդեն հայտնի են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում Սալոմե Զուրաբիշվիլին: Վերջինիս հաղթանակն են կանխատեսել նաև անկախ էքզիթ-փոլերը: Մինչ այս պահը Վրաստանում հաշվարկվել են ընտրատեղամասերի 32%-ի տվյալները, «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 57,37%: Նրա մրցակից, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ում աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ստացել է ձայների 42,63%-ը: Ըստ վրացական աղբյուրների, չնայած բոլոր ընտրատեղամասերի արդյունքները հաշվարկված չեն, բայց պարզ է մի բան, որ Զուրաբիշվիլին առաջատարն է: Ինչպես գրել է վրացի քաղաքագետ Թեյմուրազ Թումանիշվիլին, Վրաստանում «Սաակաշվիլիի հանդեպ ատելությունն ավելի մեծ էր, քան Իվանիշվիլիի հանդեպ արհամարհանքը»: Սաակաշվիլին իր դժգոհությունն է հայտնել այս արդյունքներից և կոչ է արել վաղն առավոտից դուրս գալ փողոց՝ պայքարի: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
