«Եթե մերժել էր ու եթե բանդա էր, ապա անհրաժեշտ էր լուծարել կամ արգելել». Հայկ Մարտիրոսյան
![]() 391 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 09:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2003թ. Արևմտյան կոալիցիայի զորքերը գրավեցին Բաղդադը՝ Իրաքի կառավարիչ նշանակված Փոլ Բրեմերը որոշում ընդունեց լուծարելու իրաքյան բանակը և բոլոր զինվորականներին տուն ուղարկեց: Ընդամենը մեկ ամիս անց այդ անգործ մնացած և եկամտից զրկված զինվորականները անցան պարտիզանական պայքարի և սկիզբ դրվեց մի շարժման, որ ծնեց Դաիշին: Վերջինս էլ իր հերթին տաս տարի անց ոչնչացրեց Իրաքը և տարածաշրջանը: Երբ փոխվարչապետի մակարդակով հանցագործների բանդա հռչակված խմբավորումը չի արգելվում և թույլատրվում է նրա մասնակցությունը ընտրություններին, որ լիակատար լեգիտիմացման սկիզբ է, արդյունքն այն է, որ հազարավոր կաշառակերությամբ հարստացած և հիմա եկամուտ կորցրած անձինք, նախկին ռեժիմի հազարավոր սպասարկուներ, գումարած նոր իշխանությունից դժգոհներ՝ գնալու են և քվեարկելու են այն ուժի օգտին, որին ողջ ժողովուրդն արդեն վաղուց մերժել էր: Եվ եթե մերժել էր ու եթե բանդա էր, ապա անհրաժեշտ էր լուծարել կամ արգելել: Միջազգային պրակտիկա է, որ Հայաստանում ոչ ժողովրդավարական համարեցին: Հիմա այլևս ՀՀԿ-ն լուրջ հայտ է ներկայացնելու վերադարձի և աշխատելու է առաջիկա տարիներին ռևանշ ապահովելու համար: Եվ պատրաստ եղեք նրան, որ անընդհատ հայտարարելու են, որ զգալի տոկոս ունեն, հետևորդներ ունեն և լեգիտիմ ուժ են այսուհետ: Ժողովուրդն ուզում էր ազատվել ՀՀԿ-ից, բայց այն վերապրեց հեղափոխությունը: Այլ դեստրուկտիվ ուժեր նույնպես վերապրեցին: Եվ սա հարված է նախևառաջ իշխող ուժին, որ նոր ցնցումներ և նոր հիասթափություններ է ցավոք հարուցելու»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
