«ՀՀԿ-ի չանցնելը չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը». Հայկ Մարտիրոսյան
![]() 254 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 14:05 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի չանցնելը դեռևս չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը: Անելու են դա և անելու են առավել ինքնավստահորեն, որովհետև փաստորեն տասնյակ հազարավոր անձինք քվեարկել են իրենց օգտին: Տարվա սկզբից սկսած ժողովուրդը մի երրորդ անգամ հեղափոխություն արեց՝ հազիվ դուրս թողնելով ՀՀԿ-ին: Անվերապահ մեծամասնություն ունենալով խորհրդարանում՝ հիմա արդեն ՔՊ-ն պարտավոր է, այլևս առանց ժողովրդի օգնության, աղբը մաքրել և վերակառուցում սկսել: Կրկին շնորհավորում եմ «Իմ Քայլ»-ի մասնակիցներին: Երկրի բնակչությունը նրանց հսկայական լեգիտիմություն տվեց և վստահություն ցուցաբերեց: Դա պատվավոր, բայց և ծանր բեռ է: Շնորհավորում եմ նաև «Լուսավոր Հայաստան»-ին և Էդմոն Մարուքյանին: Որքան հասկանում եմ՝ խորհրդարանական ընդդիմություն՝ ոչ անմիջապես, բայց մոտ մեկ տարվա ընթացքում, թերևս, իրենք են դառնալու: Թե ինչ դեր կստանձնի ԲՀԿ-ն, պետք է տեսնել: Կռահելը թերևս դժվար չէ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
