«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել
![]() 1331 Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ., 19:10 Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս մասին ասված է «Մենք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: «Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև խորհրդարան անցած ուժերին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան գործել ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացու: Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»,- ասված է հաղորդագրության մեջ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
