ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների 2017 և 2018 թվականների արձագանքների տարբերությունը
![]() 189 Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 14:30 Ձեզ ենք ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը՝ «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության 2017 և 2018 թվականների արձագանքների տարբերությունը» թեմայով. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունը (ԸԴԱ) դեկտեմբերի 10-ին հրապարակեց իր նախնական եզրակացությունները՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի այս տարվա դիտարկումները մի շարք հարցերում կտրուկ տարբերվում են նախորդ տարվա դիտարկումներից։ Ընտրակաշառք 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի նախնական դիտարկումներում հատկապես շեշտվում էին ընտրակաշառքի բացասական ազդեցություններն ընտրական գործընթացների վրա։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, «չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով»: 2018 թվականի ընտրությունների վերաբերյալ դիտարկումներում, սակայն, արդեն նշվում է, որ կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունն իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Այսպիսով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության 2018 թվականի դիտարկումները մատնանշում են ընտրակաշառքների բացակայությունը, մինչդեռ 2017-ին դրանք առկա էին։ Հանրության վստահությունը Ըստ 2017-ի դիտարկումների, առկա են եղել հավաստի տեղեկություններ որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման և հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում՝ բժշկական հաստատությունների և դպրոցների աշխատակցիների վրա ճնշումներ գործադրելու ու ահաբեկելու մասին, ինչը նպաստել էր ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության նվազմանը: Մինչդեռ 2018 թվականի դիտարկումների համաձայն, «դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ»: Փաստորեն՝ արտահերթ ընտրությունների դեպքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տեսնում է վստահության աճ։ Ճնշումներ 2017 և 2018 թվականների առաքելությունների դիտարկումները հիմնովին տարբեր են նաև քաղաքացիների վրա ճնշումների և վարչական ռեսուրսի չարաշահումների վերաբերյալ։ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, մասնավորապես, գրել էր․ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նաև արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների՝ հատկապես մասնավոր և պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման և ահաբեկման մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց, 114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների և աշակերտների ծնողների ցուցակներ»: Մինչդեռ 2018 թվականի զեկույցի համաձայն, «վարչական ռեսուրսի չարաշահումը և պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների գործադրումը կանխելու համար իշխանությունները իրազեկել են տեղական պաշտոնյաներին, դպրոցի տնօրեններին, առողջապահության ոլորտի աշխատակիցներին և այլ անձանց համապատասխան արգելքների մասին»։ Խոսքի ազատություն 2017 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նշել էր, որ չնայած խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և կիրառվում է լայնորեն, սակայն հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով: «Դա հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը, ներառյալ հանրային հեռուստատեսությամբ»,- ասվում էր առաքելության դիտարկումներում։ Ըստ արդեն 2018 թվականի դիտարկումների, խոսքի ազատությունը պահպանվել է քարոզարշավի ընթացքում: «ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասը մատնանշում են լրատվամիջոցների ազատության հարցում առաջընթաց՝ մասնավորապես բազմակարծության տեսանկյունից»,- ասվում է առաքելության՝ այս տարվա դիտարկումներում։ Ավելին, դիտարկումների տեքստում ինքնագրաքննությունը ընդհանրապես չի հիշատակվում։ Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից հետո ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը աճել է, ընտրողների վրա ճնշումները՝ նվազել, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումներ, ինչպես նաև լրատվամիջոցների ինքնագրաքննություն չի նկատվել։ Փաստորեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավում անցած մեկուկես տարվա ընթացում»։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
