Ամերիկացի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ. նրանք նամակ են գրել
![]() 524 Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 18:40 ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի Հանրապետոթյունում արձանագրվեցին փոփոխություններ խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Այս փոփոխություններով, ըստ ամերիկացի օրենսդիրների, Հայաստանի ժողովուրդն իր աջակցությունն էր հայտնել բաց ժողովրդավարությանը: Կիրակի օրը կայացած ընտրությունները ազատ և արդար ընտրական գործընթացի և ընթացիք ժողովրդավարական բարեփոխումների ջատագովների ևս մեկ հնչող հաղթանակներից էր: Կոնգրեսականներն ու սենատորները կոչ են արել Հայաստանի իշխանություններին շարունակել ջանքեր գործադրել հետագա կառավարման համակարգի թափանցիկության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք հայ ժողովրդին հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Ձեր ժողովրդին տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման ուղղությամբ Ձեր հաստատուն քայլերին: Մենք կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ օգնելու Հայաստանի ջանքերին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը Միացյալ Նահանգների նման երկրների հետ և շարունակել գործել որպես անվտանգ ապաստարան կրոնական փոքրամասնությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում լքել են իրենց տները՝ բռնաճշումներից խուսափելու համար: Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով և ցանկանում ենք խթանել մեր պատմական և բարեկամական կապերը»,- գրում են օրենսդիրները: Նամակում ամերիկացի խորհրդարանականներն ընդգծում են, որ տեղի ունեցած ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ պայմաններում և զերծ էին կոռուպցիայից ու ընտրողների նկատմամբ ճնշումներից: Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և առողջ երկխոսությունը Փաշինյանի գլխավորած վարչակազմի հետ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
