«Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի և կկանգնի դատարանի առաջ». Արթուր Վանեցյան
![]() 347 Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ., 19:05 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասել է Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նաև նշել է, որ իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ Սարգսյանների բնակարանում հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին: «Իրականացվել է քննություն և բոլոր հանգամանքներն ի հայտ են եկել: Նկարներ ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին»,- նշել է նա: Արթուր Վանեցյանը չի նշել, թե որքան է նկարների գումարային արժեքը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
