«Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ». Զոհրապ Եգանյան
![]() 718 Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 01:10 Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Ինձ մոտ տպավորություն է, որ Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ։ Չեմ կարող բացատրել, թե ինչից է, բայց կարծում եմ՝ կամ տրված է ժամանակ, որը լրանալուց հետո կպայթի լայնածավալ պատերազմ, կամ արդեն կա նախնական համաձայնություն։ Ավելի շատ հակված եմ նրան, որ ժամանակ է տրված, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինվել, Հայաստանն էլ հայտարարում է առաջիկա տարիներին լրացուցիչ 2.5 մլրդ դոլար բանակին ուղղելու մասին։ Բայց սահմանը հանգիստ է, սպասողական։ Անձամբ ես կամաց-կամաց հանգում եմ նրան, որ հարցը պետք է լուծել ու դրանից է կախված մեր հետագա զարգացումը։ Մեծ հաշվով 94-ից հետո մինչև հիմա մենք կամ անկման մեջ ենք, կամ դոփել ենք տեղում, դուրս ենք մնացել շատ ծրագրերից ու մեզ շրջանցել են բազմաթիվ կոմունիկացիաներ։ Վերջապես՝ ոʹչ Հայաստանում, ոʹչ երևի թե Ադրբեջանում մարդիկ չեն ուզում, որ իրենց երեխան գնա բանակ ու դա նորմալ է։ Հարուստներն իրենց երեխաներին վաղուց ազատել են, դարձրել են այլ պետության քաղաքացի, կամ փողով հիվանդություն են առել և նրանք ապահով են լինելու պատերազմի դեպքում, կռվելու են «սովորականները»։ Պետք չէ խաղաղություն մուրալ, պետք է դուխով մնալ, բայց ընդունեք, որ 24 տարվա ընթացքում, թեʹ Արցախում, թեʹ Հայաստանում զարգացան միայն մայրաքաղաքներն ու դատարկվեցին շրջանները։ Իրականությանը պետք է սթափ նայել. մենք մեղմ ասած ռեսուրսի աճ չունենք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
