ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների անունները հայտնի են, օրենսդիրի կազմի 90%-ը պատրաստ է
![]() 768 Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ., 21:45 «Իմ քայլը» դաշինքը որպես ԱԺ նախագահ՝ կառաջադրի Արարատ Միրզոյանի, որպես փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19–ին, «Մարիոթում» կայացած հավաքի ժամանակ վերջնական որոշում է կայացրել «Իմ քայլը» դաշինքը։ «Վարչապետն առաջարկեց թեկնածուներին, որոնց քննարկել էինք, հարցուպատասխան տեղի ունեցավ, քվեարկություն, թեկնածությունները հաստատվեցին»,– հավաքից հետո լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ որոշումները միանձնյա չեն ընդունվում, եղել են երկար քննարկումներ, որոնք շարունակվել են այնքան, մինչև եկել են կոնսենսուսի և դա բոլոր թեկնածուների դեպքում՝ ԱԺ նախագահի, փոխնախագահի, բոլորի: Քննարկվել են նաև հանձնաժողովների նախագահների անունները, այս պահին կա 10 հանձնաժողով, կառաջարկվի այդքան, թեպետ Սահմանադրությունը թույլ է տալիս ունենալ 12 հանձնաժողով: Գործադիրի հարցը, ըստ Ալեն Սիմոնյանի, դեռ որոշված չէ, բայց Ազգային ժողովի կազմը 90%-ով պատրաստ է: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
