«Մենք պիտի առաջինը լինենք, կամ չենք լինելու, մեր ապագայի սթափ բանաձևը դա է». Արա Արայան
![]() 466 Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 01:10 Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դոնալդ Թրամփն հրամայել է ամերիկյան զորքերը սեղմ ժամկետներում (60-100 օրում) դուրս բերել Սիրիայից, պռոցեսն արդեն սկսվել է։ Իրավիճակն ավելի հետաքրքիր է դառնում։ Ու՞մ են Ամերիկացիները թողնում տարածաշրջանը, ի՞նչ նոր մարտավարություն և ծրագիր է սպասվում։ Առաջին հերթին պատճառները տնտեսական են, Ամերիկան իր գործն արեց, Ամերիկան կարող է հեռանալ, ավելի ճիշտ հեռու մնալ։ Գլոբալ տնտեսական ճգնաժամը նոր փուլ է մտնում և անիմաստ պատերազմների վրա ռեսուրս ծախսելն ավելի բարդ է դառնում։ Եվրոպայում Բրեքզիթ ու Դեղին բաճկոններ, Ռուսաստանում համակարգային ճգնաժամ։ Մի խոսքով, ամեն մարդ իրա դարդին, ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի, հատկապես դա վերաբերվում է Հայաստանին։ Մենք ունենք ՄԵԿ տարբերակ, դա երկիրում կարգ ու կանոնի հաստատումն է և առանց ավելորդ պոպուլիզմի և գզվրտոցի, նոր Պետություն կառուցելուն ազգովի լծվելը։ Նորից եմ կրկնում, ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ՕԳՆԵԼՈՒ, ՈՉ ՀՅՈՒՍԻՍԻՑ, ՈՉ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ։ Մենք մեզ օգնել կարող ենք, հին էլիտաները դրան չեն հավատացել, հները 30 տարին տանուլ տվեցին։ Ետ նայելու վարկյան չկա, միայն առաջ և վստահությամբ առաջ, այս տարածաշրջանում մենք պիտի ԱՌԱՋԻՆԸ լինենք, կամ չենք լինելու, մեր ապագայի սթափ բանաձևը դա է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
