Զախարովան՝ ԼՂ հարցում «կրեատիվ գաղափարների» մասին

2412
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 11:00
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորումը պետք է հիմնվի «կրեատիվ գաղափարների» վրա: Այս մասին, «Вестник Кавказа» պարբերականի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորումը՝ Հայաստանում վերջնական իշխանափոխությունից հետո:
«Քննարկվել է ապագան, թե ինչ գաղափարներ կարող են մշակվել, և դրանք պետք է կրեատիվ լինեն»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում նման գաղափարների ձևավորման ուղղությամբ: «Հենց նման մշակված, կրեատիվ գաղափարներ կաջակցվեն: Այժմ փորձագետները զբաղվում են այդ հարցով»,- հավելել է նա:

«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3418:42
«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5918:18
«Դու արջ քորող ստնտու ես»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
1318:00
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5317:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
6517:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
8517:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
6617:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5817:00